Աբովյանում քաղաքապետի նոր թեկնածու է հայտնվել
· Աբովյան

«Հրապարակի» տեղեկություններով՝ «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական նախաձեռնության հիմնադիր անդամ Ռուբեն Բանուչյանը, ով նաեւ «Ռեստարտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, պատրաստվում է առաջադրվել Աբովյանում՝ համայնքապետի թեկնածու։
Նա մասնագիտությամբ լրագրող է, վերջին տարիներին տարբեր լրատվամիջոցներում է աշխատել՝ որպես հաղորդավար, պրոդյուսեր։ Աշխատել է Ինֆոքոմ, Ալիքմեդիա, Բուն TV, Ա1+ լրատվամիջոցներում։ Նա իր ֆեյսբուքյան էջում պարբերաբեր հանդես է գալիս քաղաքական սուր վերլուծություններով՝ քննադատելով գործող կառավարության քաղաքականությունը, Սահմանադրության խախտումները և անդրադառնալով Արցախյան խնդրին։