Ջրատարի խոշոր վթար է տեղի ունեցել, հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի

Տեղի է ունեցել ջրատարի վթար, որը վերացնելու համար հայտարարվում է ջրանջատում։ Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Սոցցանցերում տարբեր օգտատերեր նշում են, որ ծորակներից աղտոտված ջուր է հոսում։
«Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա, խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունը նշում է, որ սեպտեմբերի 23-ին ժամը 21.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 14.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կոտայքի մարզի Զովունի և Քանաքեռավան գյուղերի:
Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 23-ին ժամը 22.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 15.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կոտայքի մարզի՝ Եղվարդ և Նոր Հաճն քաղաքների, Պտղնի, Մրգաշեն, Արտամետ, Նոր Գեղի, Բանավան, Գետամեջ գյուղերի, Առինջ գյուղի վերին հատվածի, Արգել գյուղի ամառանոցների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: