ՏԻՄ ընտրություններ. Ո՞ր համայնքներում են առավել մրցակցային ընտրություններ սպասվում, որտե՞ղ ՔՊ-ն մրցակիցներ չունի

· Կոտայքի Մարզ

ՏԻՄ ընտրություններ. Ո՞ր համայնքներում են առավել մրցակցային ընտրություններ սպասվում, որտե՞ղ ՔՊ-ն մրցակիցներ չունի

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների առաջադրումները։

ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն, Արտաշատում համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն 3 կուսակցություններ՝ ՀՅԴ-ն, ՔՊ-ն ու «Նոր դարաշրջան» կուսակցությունը

Արմավիրի Արաքս համայնքում ՏԻմ ընտրություններին մասնակցելու համար ցուցակներ են առաադրել  ՔՊ-ն, «Արդարություն» կուսակցությունների դաշինքը,

Արմավիր համայնքում առաջադրված է միայն ՔՊ-ն։ Իշխող կուսակցությունը մրցակիցներ չունի նաև Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, Վայքում։

Առավել մեծ թվով քաղաքական ուժեր են առաջադրումներ կատարել Լոռու մարզի Ստեփանավան համայնքում։ Այստեղ համայնքապետի պաշտոնի համար կպայքարի 5 կուսակցություն՝ «Հայրենիք», ՔՊ, Գործարար կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան»-ը։

Մարտունիում ևս մրցակցային ընտրություններ կարող են լինե, այստեղ ընտրական ցուցակներ է առաջադրել 4 քաղաքական ուժ՝ ՀՅԴ-ն, ՔՊ-ն, «Ապրելու երկիր»-ը, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։

Մեղրիում էլ ընտրպայքարին մասնակցելու մասին 4 ուժ է հայտարարել՝ «Ապրելու երկիր», ՔՊ, Հայաստանի եվրոպական կուսակցություն, Հայաստանի շնորհապետական կուսակցություն։

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում 4 ուժեր են մասնակցելու՝ «Հայրենիք» կուսակցությունը, ՔՊ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ն ու «Ապրելու երկիր»-ը։

Երկու համայնքում՝ Գորիսում ու Գավառում ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է «Համերաշխություն» անունը կրող դաշինքով։

Կոտայքի երկու համայնքներում՝ Ծաղկաձորում ու Հրազդանում համայնքապետի պաշտոնի համար մրցելու են ՔՊ-ն ու ՀՅԴ-ն։

Առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։

Մանրամասները՝ հղումով։