Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում սեպտեմբերի 15-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Կոտայքի մարզ՝
11:00–13:00 Հրազդան համայնք, Սոլակ գյուղ մասնակի, դպրոց, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–16:00 Կապուտան, Հատիս, Ջրաբեր, Զովաշեն գյուղեր,
11:00–16:30 Զովունի գյուղ մասնակի, 1-ին, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 41-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–17:00 Ձորաղբյուր գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։