Երեկվանից որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է Բյուրեղավանում

Սեպտեմբերի 11-ին հաղորդվել էր 2011 թվականին ծնված Անի Գևորգյանի անհետ կորելու մասին, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի ու Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Անի Գևորգյանը Բյուրեղավանի հասցեներից մեկում հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: