Բյուրեղավանում ջրից թունավորման 2 դեպքերի առթիվ քննչական վարչությունում նախաձեռնվել է 2 քրվարույթ

24News-ին Քննչական կոմիտեից հայտնում են, որ Բյուրեղավանում ջրից թունավորման 2 դեպքերի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը):
Վարույթները միացվել են մեկ վարույթում: Նշանակվել են համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: