Հրդեհ` ավտոմեքենայում. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

· Կոտայքի Մարզ

Հրդեհ` ավտոմեքենայում. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղում ավտոմեքենա է այրվում։

Հրշեջ-փրկարարները մարել են 54-ամյա Գ. Ա․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։