Երևան-Սևան ավտոճանապարհին մոտոցիկլը բախվել է կայանված ավտոմեքենային․ կա տուժած

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Համլետ Գ․-ն իր վարած մոտոցիկլով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է կայքը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը հոսպիտալացվել է։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։