Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ․ Նարեկ Նալբանդյանի կողմից «Հրազդան ցեմենտի» ձեռքբերման լուրը հաստատվեց

· Կոտայքի Մարզ

Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ․ Նարեկ Նալբանդյանի կողմից «Հրազդան ցեմենտի» ձեռքբերման լուրը հաստատվեց

«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը, Սպուտնիկ Արմենիային տեղեկացրել են գործարարին պատկանող «Eighty eight» հյուրանոցային համալիրի էջից

«Տարիներ շարունակ չգործող ցեմենտի գործարանը նոր սեփականատեր ունի. այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը: Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր»,- նշված է հյուրանոցի սոցիալական էջում։