Բացահայտիր Կոտայքը - Արծիվ, հովազ ու հախճասալեր․ ինչո՞ւ է Եղվարդի Ս. Աստվածածինն այդքան բացառիկ

· Կոտայքի Մարզ

Բացահայտիր Կոտայքը - Արծիվ, հովազ ու հախճասալեր․ ինչո՞ւ է Եղվարդի Ս. Աստվածածինն այդքան բացառիկ

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի կենտրոնական մասում կանգուն է Ս.Աստվածածին (Ս. Նշան) երկհարկ եկեղեցի-դամբարանը՝ կառուցված 1301թ.-ին։ Համեմատաբար զուսպ մշակված առաջին հարկը հարկաբաժան գոտիով առանձնանում է զարդապատկերաքանդակների առատությամբ աչքի ընկնող երկրորդ հարկից։ Յուրաքանչյուր ճակատի կենտրոնում սյուժետային պատկերաքանդակներ են՝ եղջերու հոշոտող հովազ, քարայծ, արծիվ՝ հորթը ճանկերում։ Առավել ուշադրություն է դարձված արևմտյան ճակատին, որտեղ զարդաքանդակներով մուտքից վեր Աստվածածնի և սրբերի պատկերաքանդակներն են։ Քանդակների մեծ մասը ներկված է եղել։ Հարդարանքի առանձնահատկաթյուններից Է զարդանախշ գոտին՝ կազմված քառակուսի, ութանիստ և ութանկյուն աստղաձև հախճասալերից, որոնց վերին ստորին հատվածները զարդարված են ոճավորված արմավենիով, իսկ մեջտեղում պատկերված են նապաստակ, ընձառյուծ, գայլ, քարայծ, օձ, եղջերու, կարապ և այլ կենդանիներ։ Սալերը պատկանում են XIII-XIVդդ. արվեստին և տեղադրվել են եկեղեցու կառուցումից հետո: