Լարված վիճակ՝ Արամուսում մեկ օրում չորս անձի սպանության գործով դատական նիստում. այն ընդմիջվեց դեռ չսկսված

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, այսօր նախատեսված է վկաների հարցաքննությունը։ Վերջիններս մեղադրյալ Թադևոս Հովակիմյանի ընտանիքի անդամներն են։ Վերջիններիս՝ դատական նիստերի դահլիճ մուտք գործելուց անմիջապես հետո իրավիճակը լարվեց, առավել ևս՝ Հովակիմյանի մեկնաբանությունից հետո։ Տուժողների ազգականների և մեղադրյալի ազգականների միջև լարվածություն առաջացավ, հնչեցին հայհոյանքներ, հարվածներ հասցվեցին։
Տուժողի որդու՝ Էրիկ Ղազարյանի, ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնության մեքենա եկավ։