Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում օգոստոսի 21-ին

· Կոտայքի Մարզ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում օգոստոսի 21-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Կոտայքի մարզ՝

11:00-15:00, Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամաս, Ջրառատի նոր թաղամաս, թիվ 5 դպրոց, Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ

11:00-16:30 Պռոշյան գյուղի ոչ բնակիչ-բաժանորդներ, 1-ին փողոց և Չաուշի փողոց,

11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամաս 2-65 շենքեր, «Բելլովո Հոլ» հանդիսությունների սրահ, թիվ 4, 9 մսուր-մանկապարտեզներ, թիվ 9, 12 դպրոցներ, գլխավոր արխիվի Հրազդանի մասնաճյուղ, Ջրառատ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։