Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում օգոստոսի 18-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Կոտայքի մարզ՝
11:00-16:00 Սոլակ գյուղ մասնակի, «Արփինե Սոլար» արևային կայան, «Տելեկոմ Արմենիա» ընկերության բջջային օպերատորի կայան և ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-16:30 Պռոշյան համայնք մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներով՝ Հ․ Թումանյան փողոց, Մայիսյան փողոց, Իսահակյան փողոց, Գայի փողոց, Կամոյի փողոց, Գ․ Զոհրաբի փողոց,
12:00-14:00 Բալահովիտ և Գետարգել գյուղեր մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։