Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ մոտոցիկլավարին ավտոմեքենայի տակից դուրս բերելու համար քաղաքացիներն այն կողաշրջել են

· Կոտայքի Մարզ

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ մոտոցիկլավարին ավտոմեքենայի տակից դուրս բերելու համար քաղաքացիներն այն կողաշրջել են

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ Եղվարդում բախվել են «Ford»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարին ավտոմեքենայի տակից դուրս բերելու համար քաղաքացիներն այն կողաշրջել են․ բժիշկներն արձանագրել են նրա մահը․ 3 վիրավորներից մեկն անչափահաս է:
Քննիչները պարզել են, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Ռուսլան Հ.-ն, մոտոցիկլը վարել է Երևանում բնակվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Բեհրուզ Գ.-ն։

Վթարի հետևանքով Բեհրուզ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Ռուսլան Հ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Մարիամ Ա.-ն և 5-ամյա Արամ Հ.-ն տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն։