Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում օգոստոսի 10-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Կոտայքի մարզ՝
10:30-15:30 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամասի 2-50, 72-95, 104-134, 201-265 շենքեր, թիվ 10 և 11 դպրոցներ, թիվ 12 մսուր-մանկապարտեզ, Տնակներ թաղամաս, դատարան, Հրազդանի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն (ԵՄՈՒԿ), «Գոռման», «Կրիստալ», «Ոսկե գահ», «Բելլովո Հոլ» ռեստորանային համալիրներ, «Պռոֆ տեստ» ՍՊԸ, հիվանդանոց, «Մ. Հովակիմյան», «Վ. Ավետիսյան» հացի փռեր, «Լիլոյի տորթեր» ՍՊԸ, «ՏԻՎԱ» սուպերմարկետ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:00-16:00 Աբովյան քաղաք՝ «Ապաչի գրուպ» ՍՊ ընկերություն, հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ։