Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում օգոստոսի 6-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Կոտայքի մարզ՝
11:00-16:00 Բալահովիտ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-16:30 Հրազդան քաղաք՝ Մաքրավան թաղամաս, Վերին Աղբյուրակ թաղամաս, Աղբյուրակի ամառանոցներ, ջրամբարի ամբարտակի սեփական կարիքների էլեկտրամատակարարում, ԱՁ «Բաղդասարյան Արմեն» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: