«Առինջ մոլի» գործով կա կալանավորված անձ

· Կոտայքի Մարզ

«Առինջ մոլի» գործով կա կալանավորված անձ

ՀՀ ՔԿ–ից հայտնում են, որ առանձնապես խոշոր չափերով՝ 492 մլն 76 հզր 712 ՀՀ դրամի հարկեր չվճարելու դեպքով ընկերության տնօրեն Ա.Ն.-ի և նախկին տնօրեն Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, Ս.Հ.-ն կալանավորվել է:

ArmeniaSputnik–ի տեղեկություններով՝ կալանավորվածն «Առինջ մոլի» նախկին տնօրեն Սամվել Հակոբյանն է, տնային կալանքի տակ գտնվողը` գործող տնօրեն Ալիկ Նազարյանը։