Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում օգոստոսի 3-ին
· Հրազդան

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 3-ին ժամը 11:20-16:00-ն կդադարեցվի ք.Հրազդան Վ. Աղբյուրակ թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: