Օրեր առաջ Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել էր 14-ամյա ռուս դեռահասի մարմինը

14-ամյա ռուս դեռահասի մարմինը հայտնաբերել են Նոր Հաճնի կամրջի տակ Ավելի վաղ նրա հարազատները փնտրում էին 14-ամյա Գաբրիելին (Гавриил), ով հուլիսի 30-ին, ժամը 16։55-ի սահմաններում Ծարավ Աղբյուրի փողոցից նստել էր տաքսի և մեկնել անհայտ ուղղությամբ։
Ժամը 17։50–ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, դի կա։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է․ փրկարարներն այնտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի մարմին։ Պարզվել է, որ մահացածը 14-ամյա ռուս դեռահասն է։
