Բյուրեղավանում ընթանում են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ

Բյուրեղավան քաղաքում թափով առաջ են ընթանում 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները:
Այս փուլում ակտիվ շինարարություն է ընթանում 11 շենքի հարակից տարածքում:
Համայնքապետարանի հետևողական աշխատանքի և նպատակային բարեփոխումների շնորհիվ՝ քաղաքն օրեցօր ավելի հարմարավետ ու կոկիկ տեսք է ստանում:
Տարիներ շարունակ սպասված այս փոփոխությունները լավագույնս արտացոլում են համայնքապետարանի հոգատար մոտեցումը տարածքների բարեկարգման և քաղաքի համաչափ զարգացման հանդեպ: