Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզում սուբվենցիոն ծրագրով իրականացվող հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին։ Ծրագրի շրջանակում նորոգվել են խմբասենյակների պատերն ու հատակը, վնասված սալիկները փոխարինվել են նորերով, ինչպես նաև կառուցվել է նոր պահեստային մաս, այս պահին էլ բարեկարգվում է բակային տարածքը։
Ներկայումս մանկապարտեզում ընթանում են հետշինարարական մաքրման աշխատանքներ, որոնց ավարտից հետո հաստատությունը սիրով կբացի իր դռները սաների առջև։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է համաֆինանսավորմամբ՝ կառավարության ներդրումը կազմում է 60%, իսկ համայնքի մասնաբաժինը՝ 40%։



