Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 31-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 31-ին ժամը 09:50-15:00-ն կդադարեցվի ք.Չարենցավան 1, 2, 3, 4, 5, 6 թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: