Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում հուլիսի 29-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 29-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: