Թող մեր սիրելի Հրազդանը շարունակի զարգանալ, պահպանել իր յուրահատուկ դիմագիծը և դառնալ ավելի լավ վայր յուրաքանչյուրիս համար

· Հրազդան

Թող մեր սիրելի Հրազդանը շարունակի զարգանալ, պահպանել իր յուրահատուկ դիմագիծը և դառնալ ավելի լավ վայր յուրաքանչյուրիս համար

Հրազդանի համայնքապետարանը գրում է.

Սիրելի՛ հրազդանցիներ,

Սրտանց շնորհավորում ենք ձեզ մեր սիրելի քաղաքի հիմնադրման 67-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հրազդանը մեզ համար պարզապես քաղաք չէ․ այն մեր տունն է, մեր պատմությունը, մեր հիշողություններն ու ապագայի հանդեպ ունեցած մեր հավատը։

Այսօր Հրազդանը նոր շունչ է ստանում` շարունակաբար զարգացող ենթակառուցվածքներով, բարեկարգվող միջավայրով, նոր ծրագրերով և նախաձեռնություններով։

Քաղաքում իրականացվող մեծածավալ աշխատանքները միտված են ստեղծելու ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններ յուրաքանչյուր հրազդանցու համար։

Մենք շարունակելու ենք հետևողական աշխատանքը՝ ուղղված քաղաքի հետագա զարգացմանը, նոր հնարավորությունների ստեղծմանը, կրթական, մշակութային և սպորտային կյանքի աշխուժացմանը։

Համոզված ենք, որ մեր քաղաքի ամենամեծ արժեքը նրա բնակիչներն են՝ իրենց նվիրվածությամբ, աշխատասիրությամբ և Հրազդանի նկատմամբ ունեցած սիրով։

Այս գեղեցիկ օրվա առթիվ մաղթում ենք բոլոր հրազդանցիներին քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, խաղաղություն և բարեկեցություն։

Թող մեր սիրելի Հրազդանը շարունակի զարգանալ, պահպանել իր յուրահատուկ դիմագիծը և դառնալ ավելի լավ վայր յուրաքանչյուրիս համար։

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ Հրազդան։
Շնորհավոր քաղաքի տարեդարձը, սիրելի՛ հրազդանցիներ