Բյուրեղավանի մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Բյուրեղավանի մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Շինարարությանը զուգահեռ իրականացվում են նաև հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները․ նախատեսվում է ասֆալտապատել շուրջ 3500 քմ բակային տարածք։
Աշխատանքների ընթացքը գտնվում է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի մշտական վերահսկողության ներքո։
Այսօր համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին, հետևել շինարարության որակին և պատասխանատուների հետ քննարկել ծրագրի հաջորդ փուլերը։
Մարզադպրոցի կառուցումը կարևոր ներդրում է համայնքի մարզական կյանքի զարգացման գործում՝ ստեղծելով ժամանակակից և հարմարավետ պայմաններ երեխաների ու երիտասարդների համար։