Զինծառայողի մահվան վարույթով նախատեսվում է 2 անձի ձերբակալություն. զինվորն առաջին անգամ էր բարձրացել դիրքեր

· Չարենցավան

Զինծառայողի մահվան վարույթով նախատեսվում է 2 անձի ձերբակալություն. զինվորն առաջին անգամ էր բարձրացել դիրքեր

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ նախնական վարկածով զինծառայողին հասցրել են ինքնասպանության, որին նախորդել է ծեծ։ Դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով նախատեսվում է 2 անձի ձերբակալություն։ NEWS.am-ի տեղեկություններով՝ Նարեկը Չարենցավանից էր, 6 ամսվա ծառայող, ով Արմավիրի ուսումնական զորամասից արձակուրդ գնալուց հետո տեղափոխվել էր Ճամբարակի զորամաս և առաջին անգամ էր բարձրացել դիրքեր: ՀՀ Պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել: