Արդեն իսկ կառուցվել են թվով 3 ջրհավաք ավազաններ՝ անմիջապես աղբյուրների ակունքների վրա, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել ջրային ռեսուրսները

Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը աշխատանքային շրջայցի ընթացքում այցելել է Մեղրաձոր բնակավայրի ջրագծի կառուցման աշխատանքների իրականացման վայր՝ տեղում ծանոթանալով ընթացող աշխատանքների առաջընթացին։
Արդեն իսկ կառուցվել են թվով 3 ջրհավաք ավազաններ՝ անմիջապես աղբյուրների ակունքների վրա, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել ջրային ռեսուրսները։
Ներկայում ընթացքի մեջ են 5 ջրհավաք ավազանների կառուցման աշխատանքները։
Համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս աշխատանքները նպատակ ունեն բարելավել ջրամատակարարման համակարգը, ապահովել ավելի արդյունավետ և կայուն ծառայություններ ու նպաստել բնակիչների կյանքի որակի բարձրացմանը։