Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում հուլիսի 21-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Կոտայքի մարզ՝
10:00-16:00 Ջրվեժ գյուղ, Ջրվեժի Ա թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-14:00 Նուռնուս գյուղ և ամառանոցներ՝ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամասի 202-216, 239, 240 շենքեր և հարակից այլ հանրային բաժանորդներ,
11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամաս, Ջրառատի նոր թաղամաս, թիվ 5 դպրոց, Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: