Հուլիսի 23-ին Ծաղկաձորում գործարկվելու է էլեկտրական շչակ
· Ծաղկաձոր

Ծաղկաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հուլիսի 23-ին, ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկման նպատակով գործարկվելու են Ծաղկաձոր համայնքի բոլոր բնակավայրերում տեղադրված էլեկտրական շչակները։
Հարգելի՛ բնակիչներ, խնդրում և հորդորում ենք պահպանել հանգստություն և չմատնվել խուճապի, քանի որ շչակների գործարկումը կրում է բացառապես փորձարկման բնույթ։