Ծաղկաձոր քաղաքում կայացավ «Ուրախ մոլորակ» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
· Ծաղկաձոր

Փառատոնի մեկնարկը վերածվեց իսկական տոնի՝ համախմբելով տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին, արվեստասերներին և բազմաթիվ հյուրերի։
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին նաև
Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոցի պարի խմբի սաները, ովքեր իրենց փայլուն, բարձրարվեստ և տպավորիչ ելույթով արժանացան հանդիսատեսի բուռն ծափողջույններին՝ արժանապատվորեն ներկայացնելով Ծաղկաձոր համայնքը։
Նմանօրինակ միջազգային մշակութային նախաձեռնությունները կարևոր հարթակ են ստեղծագործական փորձի փոխանակման, բարեկամական կապերի ամրապնդման և մշակութային արժեքների տարածման համար՝ միավորելով տարբեր երկրների տաղանդավոր երիտասարդներին արվեստի շուրջ։