Նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում անպայման և դիմել բժշկի. Բյուրեղավանի համայնքապետարանի հայտարարությունը

· Բյուրեղավան

Նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում անպայման և  դիմել բժշկի. Բյուրեղավանի համայնքապետարանի հայտարարությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

🔻

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Նուռնուս, Բյուրեղավան և Արզնի բնակավայրերում արձանագրվել է շտապօգնության ծառայությանը դիմող քաղաքացիների թվի կտրուկ աճ։

📍

Հիմնական ախտանշաններն են՝

✅

Սրտխառնոց և փսխում

✅

Մարմնի ջերմաստիճանի բարձրացում

✅

Փորլուծություն

📌

Իրավիճակի վերաբերյալ անմիջապես տեղեկացվել են համապատասխան հակամաճարակային ծառայությունները, և այժմ իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ։

Նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում անպայման և դիմել բժշկի:

Հորդորում ենք զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործելուց առաջ եռացնել