Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

· Հայաստան

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ, ջերմաստիճանը կնվազի 4-ից 5 աստիճանով։ Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։