Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում հուլիսի 13-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 13-ին ժամը 11:30-13:00-ն կդադարեցվի ք.Նոր Հաճն Հաթ 1-14 փողոցների ջրամատակարարում
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: