Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում հուլիսի 10-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Կոտայքի մարզի՝
10:00-16:00 Մայակ, Բանավան և Բագրևանդ, Ջրվեժ «Ա» թաղամասեր, Ջրվեժ գյուղ, և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Գառնի գյուղի կենտրոնական հատված և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,
11:00-16:30 Նոր Հաճն համայնք մասնակի հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Գեղի և Նոր Արտամետ գյուղեր: