Աբովյանում իրականացվում են ապօրինի ցանկապատումների ապամոնտաժման, բարեկարգման լայնածավալ աշխատանքներ

· Աբովյան

Աբովյանում իրականացվում են ապօրինի ցանկապատումների ապամոնտաժման, բարեկարգման լայնածավալ աշխատանքներ

Աբովյանի համայնքապետարանից հայտնում են․

Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերին հարակից տարածքներում իրականացվում են ապօրինի ցանկապատումների ապամոնտաժման, բարեկարգման լայնածավալ աշխատանքներ:

Բակային տարածքներում բարեկարգումները շարունակական բնույթ են կրում, հաշվի են առնվում հանրային շահը, բնակիչների համար կանաչ գոտիների, մաքուր ու հարմարավետ միջավայրի ապահովումը: