Երեկվանից իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Աբովյանի աղբավայրում բռնկված հրդեհը մարելու նպատակով
· Աբովյան

Աբովյանի համայնքապետարանը գրում է․
Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսությունը երեկվանից իրականացնում է ինտենսիվ աշխատանքներ աղբավայրում բռնկված հրդեհը մարելու նպատակով։
Խնդիրը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում. համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպվում են անհրաժեշտ աշխատանքներ հրդեհաշիջման և հողածածկման ուղղությամբ։