Հունիսի 14-20-ը ներառյալ անտառածածկ տարածքներում վնասակար օրգանիզմների դեմ իրականացվելու են կենսաբանական պատրաստուկներով պայքարի աշխատանքներ
· Հրազդան

Սույն թվականի հունիսի 14-ից հունիսի 20-ը ներառյալ <<Հրազդանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի անտառածածկ տարածքներում վնասակար օրգանիզմների դեմ իրականացվելու է կենսաբանական պատրաստուկներով պայքարի աշխատանքներ:
Նշված ժամանակահատվածում արգելվում է մարդկանց և կենդանիների մուտքը անտառային տարածքներ, ինչպես նաև ավիացիոն կենսաբանական պայքարի միջոցառումների ընթացքում մեղվապահները պետք է փակեն մեղվաընտանիքների առկանոցները:
Կենսաբանական պայքարի միջոցառման աշխատանքների ավարտից 5օր հետո է միայն թույլատրելի հատապտուղների և բույսերի հավաքումը: