Բոլորիս ցանկությունն է, որ դուք լինեք առողջ և անհոգ, ունենաք պայծառ ու վառ հիշողություններով լի մանկություն. Աբովյանի համայնքապետարան
· Աբովյան

Աբովյանի համայնքապետարանը գրում է․
Տարվա ամենալուսավոր տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ջերմորեն շնորհավորում եմ մեր փոքրիկներին:
Հաշվի առնելով օրվա խորհուրդը՝ հարկ եմ համարում ընդգծել, որ Աբովյանի համայնքապետարանի գործունեության հիմքում կարևոր սկզբունք աշխատել ի նպաստ երեխաների լավագույն շահի: Իմ անմիջական հետևողականությամբ համայնքային ենթակայության նախադպրոցական, մարզական, մշակութային հաստատություններում իրականացվում է մեծածավալ աշխատանք՝ երեխաների համար անվտանգ, առողջ միջավայր, շենքային, կենցաղային, ուսումնական անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
Սիրելի՛ երեխաներ.
Բոլորիս ցանկությունն է, որ դուք լինեք առողջ և անհոգ, ունենաք պայծառ ու վառ հիշողություններով լի մանկություն:
Սիրելի՛ ծնողներ.
Շնորհավորում եմ նաև ձեզ և կարևորում եմ այն մեծ ջանքերը, որ ներդնում եք երեխաների կրթության, զարգացման և բարեկեցիկ ապագայի կառուցման համար:
Թող որ մեր երեխաները ապրեն երջանիկ ու ապահով միջավայրում, խաղաղ ու անվտանգ հայրենիքում: