Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

· Հայաստան

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում մայիսի 28-ի ցերեկը, մայիսի 31-ին, հունիսի 1-ի և 2-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 29-30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Հունիսի 1-ի և 2- ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամիհարավարևմտյան2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 28-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 29-30-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։