Հրդեհ՝ Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրում

· Կոտայքի Մարզ

Հրդեհ՝ Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրում

Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուռնուս բնակավայրում գտնվող ամառանոցային տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեգործների թաղամասում գտնվող տներից մեկի տանիքում։ Այրվել է տան տանիքի մոտ 70 քմ տարածքը և կենցաղային իրեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։