Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում մայիսի7-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Կոտայքի մարզ՝
11։00-16։00 Ձորաղբյուր գյուղ՝ Ազատության փողոցի նրբանցքներ,
11:00–17:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամաս 3–50, 53–63 շենքեր, թիվ 12 դպրոց, երաժշտական դպրոց, «Բուրատինո» սրճարան, հացի փուռ, Ջրառատ թաղամաս մասնակի, թիվ 9 դպրոց, թիվ 9 մանկապարտեզ և հարակից բաժանորդներ, Ակունք գյուղ մասնակի։