Ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին․ ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում արձանագրված աղիքային հիվանդության դեպքերի մասին

· Բյուրեղավան

Ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին․ ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում արձանագրված աղիքային հիվանդության դեպքերի մասին

Իրավիճակի թարմացում՝ Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Կրկնակի նմուշառումերից արված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել։

Հորդորում ենք բնակիչներին հետևել պաշտոնական տեղեկատվությանը»: