Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով

· Հայաստան

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամիհարավարևմտյան2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 7-10 աստիճանով։