Վնասվել է «Միկրո-1» 10 կՎ մալուխային գիծը, ինչի հետևանքով կան հոսանքազրկումներ
· Հրազդան

Հրազդանի համայնքապետարանը գրում է․
«Գեղամա» մասնաճյուղի «Հրազդան» էլ. ցանցը տեղեկացնում է, որ Միկրոշրջան թաղամասում իրականացվող աշխատանքների ընթացքում վնասվել է «Միկրո-1» 10 կՎ մալուխային գիծը, ինչի հետևանքով հոսանքազրկվել են 10–12, 17–21, 22–27 և 28–30 շենքերը։
Ներկա պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ վթարը վերացնելու և հնարավորինս սեղմ ժամկետներում էլեկտրամատակարարումը վերականգնելու նպատակով։