Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի

· Հայաստան

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում ապրիլի 27-30-ին և մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 27-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։