Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում ապրիլի 27-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Կոտայքի մարզ՝
11:00–16:30 Հրազդան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, 5-րդ բանավան, Նար-Դոսի փողոց մասնակի, Մյասնիկյան, Ռ. Միքայելյան, Երևանյան, Սպանդարյան փողոցներ, թիվ 1 դպրոց, թիվ 13-6 մսուր-մանկապարտեզներ, «Արյան փոխներարկման կայան», «Արդշինբանկ» ընկերություն, ԱԱԾ, «Մաքրավան» պոմպակայան, Հեռուստակայան և ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–17:00 Աբովյան քաղաք՝ Պիոներական փողոց և հարակցի ոչ բնակիչ- բաժանորդներ մասնակի, Զովք և Պտղնի գյուղեր մասնակի, Ծաղկաձոր քաղաք՝ Մայիսյան, Պահլավունյաց, Մհեր Մկրտչյան, Սարալանջի, Չարենցի փողոցներ, Ոստիկանություն, Դպրոց, Մանկապարտեզ, «Ոսկու աշխարհ» հյուրանոց, «Սոֆիա Առաքելյան» ՍՊԸ, «Դահուկ» ՍՊԸ, «Ռոյալ» ՍՊԸ, «Միքայել Վարդանյան», «Բրյուսով», «Ադոմաս», «Կուսաստան-Հայաստան» հանգստյան տներ և հարակից բաժանորդներ։