Գազամատակարարման պլանային ընդհատումներ

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 19-ին պլանային աշխատանքների պատճառով գազամատակարարման երկարատև դադարեցումներ են սպասվում Հայաստանի մի շարք հասցեներում։
Կոտայքի մարզ, ք․ Եղվարդ
Ժամը 09:00-ից մինչև 18:00-ն գազ չի լինելու հետևյալ փողոցների գազասպառողների համար․
• Շամիրամի, Չարենցի, Առափնյա, Իսահակյան, Սպանդարյան, Շահումյան, Սաֆարյան, Խանջյան, Գայի, Աբովյան և Սայաթ-Նովայի փողոցներ