Նոր Գեղիում 16 տարեկան պատանին մահացել է ընկերոջ արձակած պատահական կրակոցից

· Կոտայքի Մարզ

Նոր Գեղիում 16 տարեկան պատանին մահացել է ընկերոջ արձակած պատահական կրակոցից

Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում 16 տարեկան պատանին մահացել է ընկերոջ արձակած պատահական կրակոցից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 23:32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հաղորդում է ստացել, որ Նոր Գեղիում քաղաքացին ինքնասպանություն է գործել։

«Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացին իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է»,– ասված է հաղորդագրությունում:

Հայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ 16-ամյա Հոմերոս Ս.-ն իր հորը՝ 45-ամյա Միսակ Ս.-ին պատկանող որսորդական հրացանից գյուղի Ուսանողական փողոցի 9 հասցեի տանը կրակոց է արձակել 16-ամյա Վահագն Ա.-ի ուղղությամբ։ Տղան մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից։