Էլեկտրաէներգիայի անջատումներ Կոտայքի մարզում հոկտեմբերի 16-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Կոտայքի մարզ՝
11:00–14:00 Ջրվեժ գյուղի 2-րդ փողոց,
11:00–17:00 Ջրաբերի ավազի հանքեր և Արզնի 5 տարածք,
12:00–15:00 Ջրվեժ–Ձորաղբյուր ամառանոցներ մասնակի,
11:00–12:30 Արզական և Աղվերան համայնքներ մասնակի, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–16:30 Ալափարս և Ֆանտան համայնքներ, «Կար-Կոր» գազալցակայան, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: