Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 15-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Պտղնի գյուղում ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: